ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանության բանակի  առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: