Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել են Լիբանանի քաղաքացի, 40-ամյա Ժան Սաադեին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 24-ից Լիբանանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Լիբանանի Հանրապետության քր. օր.-ի 666 հոդվածի /կեղծ վճարման անդորրագրի օգտագործում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Խափանման միջոցը` կալանք:

Ժ. Սաադեն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: