Բրիտնական բանակի նախկին մայոր Ռոբերտ Արմսթրոնգին զրկել են խիզախության համար բարձրագույն՝ «Մարտական խաչ» շքանշանից, հաղորդում է BBC-ն:
Արմսթրոնգը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ այդ պարգեւից զրկված առաջին մայորն է:
Մոյերը շքանշանը ստացել էր զինվորների «խաղաղ ղեկավարման» եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորներին փրկելու համար: Սակայն հնարավոր զեղծարարության մասին ի հայտ եկած տեղեկություններից հետո Թագավորական հրետանու շքանշանների շնորհման հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն էր սկսվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Արմսթրոնգի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, ինչպես նաեւ հարյուրավոր փամփուշտներ, ինչի արդյունքում վերջինս ազատվել էր ծառայությունից՝ դատապարտվելով 1 տարվա պայմանական ազատազրկման:
Դատարանի կարծիքով, նախկին մայորը առնաձնակի կարեւորության փաստաթղթերի նկատմամբ թեթեւամտություն է ցուցաբերել, որոնց հրապարակումը կարող էր շատ մարդկանց մահվան պատճառ դառնալ:




























