Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հաղորդել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերի ու սպառազինության հայտնաբերման մասին:
Պահեստը, որը գտնվել է Իռլանդական հանրապետության հետ սահմանի մոտակայքում, հայտնաբերվել է չորեքշաբթի սկսված գործողության ժամանակ:
Ենթադրվում է, որ պայթուցիկ նյութերը կարող էին պատկանաել դիվերսանտներին. Հյուսիսային Իռլանդիայում այդպես են անվանում արմատական խմբերին, որոնք ձգտում են Իռլանդիայի միավորմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք առանձնացել են Իռլանդական հանրապետական բանակից՝ խաղաղ գործընթաց սկսելու նրա որոշման հետ համաձայն չլինելու պատճառով:
Գործողության ժամանակ մեկ հոգու են ձերբակալել: Հյուսիային Իռլանդիայի իշխանությունները վստահություն են հայտնել, որ ոստիկանությանը հաջողվել է կանխել լուրջ միջադեպը:




























