Աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասին համացանցի միջոցով ողջույնի խոսք է հղել UWC-ի Դիլիջանի քոլեջի բացման արարողության մասնակիցներին: Այս մասին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Դիլիջանի դպրոցում Անդրե Աղասիի վիրտուալ ողջույնը: Ավելի լավ է անձամբ եկեք եւ միացեք մեզ»,- գրել է Հեֆերնը Twitter-ում:

Դեսպանը նաեւ էկրանի լուսանկարն է տեղադրել, որտեղ երեւում է թենիսիստը՝ ուղերձի ժամանակ:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Տավուշի մարզում կայացել է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում Աշխարհի միացյալ քոլեջներ (UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանի քոլեջի պաշտոնական բացման արարողությունը: