Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց, հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որից հետո` «Պեժո-Պարտնյոր» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























