Անգլիացի գործարար, «Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բերնի Էքլսթոունը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ղեկավարել Եվրոպան կամ ԱՄՆ-ն:

«Կարծում եմ՝ նա առաջնակարգ անհատ է: Ես միշտ աջակցել են նրան եւ այն ամենին, ինչ նա անում է: Նա կարող էր ղեկավարել Եվրոպան կամ Ամերիկան: Բայց կարծում եմ՝ նա շատ զբաղված է: Թող ավարտի այն, ինչ անում է, իսկ հետո կտեսնենք»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է 83-ամյա գործարարը:

Բացի այդ, միլիարդատերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պուտինն «արել է այն ամենը, ինչ խոստացել է»: Էքլսթոունը նաեւ ռուսական առաջնորդի հետ հանդիպման հույս է հայտնել, ով հոկտեմբերի 12-ին հետեւելու է մրցարշավին:

Բերնի Էքլսթոունը Formula One Group ընկերության տնօրենն է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4.2 մլրդ դոլար: Ներկայում Էքլսթոունը Սոչիում է, որտեղ հոկտեմբերի 10-ին մեկնարկել է «Ֆորմուլա 1»-ի՝ պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանում անցկացվող Գրան-պրին: