Հոկտեմբերի 10-ին, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը հյուրընկալել է «Սփրինգրուպ PR»  ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում համագործակցության եզրերի, կենտրոնի զարգացման հեռանկարների, հիմնական գործառույթների, նախատեսվող ծրագրերի եւ նախաձեռնությունների վերաբերյալ հասարակական իրազեկման եւ տեղեկատվական արշավների անհրաժեշտության հարցերի շուրջ: Այցի շրջանակում ընկերության ներկայացուցիչները ծանոթացան ԳՏԿ-ում գործող ընկերություններին, լաբորատորիաներին:

Հանդիպման արդյունքում Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի եւ «Սփրին գրուպ PR» ընկերության միջեւ ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր:

«Այժմ տեղեկատվական առումով մեր գերակա նպատակներից է կենտրոնի գործունեության մասին ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվության ապահովումը ինչպես լայն հասարակությանը, այնպես էլ Շիրակի մարզում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին ու խոշոր ձեռնարկություններին, քանի որ նրանք են կենտրոնում արտադրվող նորարարական ՏՏ լուծումների հիմնական սպառողները»,- ողջունելով հյուրերին ասաց Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Միսակ Ղարագյոզյանը:

Պատասխանելով հանդիպմանը ներկա լրագրողների հարցերին «Սփրին գրուպ PR» ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը նշեց, որ ընկերությունը իր սոցիալական  պատասխանատվության հայեցակարգերի համաձայն` մեծապես կարեւորելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը, կարեւորելով ԳՏԿ-իդերը եւ ներդրումը Գյումրիի զարգացման եւ տեխնոքաղաքի  գործառնման հարցում հայտնում  է  իր պատրաստակամությունը սատարելու կենտրոնի գործունեությանը նշված շրջանակում՝

ա) Հասարակայնության հետ կապերի ընդհանուր խորհրդատվության տրամադրում,

բ) Հասարակայնության հետ կապերի ռազմավարության մշակման հարցում խորհրդատվության տրամադրում,

գ) Մեդիայի հետ հարաբերությունների խորհրդատվության տրամադրում,

դ) Փիար փաստաթղթերի մշակման խորհրդատվության տրամադրում,

ե) Փիար փաստաթղթերի տարածման խորհրդատվության տրամադրում,

զ) Փիար միջոցառումների մշակման եւ արդյունավետության գնահատման շուրջ խորհրդատվության տրամադրում,

է) Հանրայինիրազեկման շուրջ խորհրդատվության տրամադրում: