Հոկտեմբերի 11-ին Կահիրեի քրեական դատարանը «Մուսուլման եղբյարներ»  եգիպտական մի քանի առաջնորդներին «2011թ. հեղափոխության ժամանակ» ընդդիմադիրներին կտտանքների ենթարկելու մեղադրանքով դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ընկերակցության ղեկավարության անդամ, ծայրահեղական քարոզիչ Մուհամեդ ալ-Բելթագին, նախկին խորհրդարանի պատգամավոր Հազեմ Ֆարոքը, ինչպես նաեւ Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի աշխատակից Ահմեդ Մանսուրը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Խոսքը 2011թ. հունվար-փետրվար ամիսների իրադարձությունների մասին է, երբ ժողովրդական հուզումների արդյունքում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված էր հրաժարական տալ: Այդ օրերին Կահիրեի գլխավոր Թահրի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնցից շատերը «եղբայրության» ակտիվիստներն են: