Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Իտալիայում կայանալիք ASEM-ի (Asia-Europe Meeting) գագաթնաժողովին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«6 օր անց Միլանում եվրոպական երկրների առաջնորդների՝ Գերմանիայի կանցլերի, Իտալիայի վարչապետի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Եվրամիության առաջնորդների  հետ միասին կհադիպեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - Խարկով իր այցի ընթացքում պատմել է Պորոշենկոն:

ASEM-ի գագաթնաժողովը նախատեսվում է հոկտեմբերի 16-17-ին՝ Միլանում: Ավելի վաղ, Իտալիայում Պորոշենկոյի եւ Պուտինի հանդիպման մասին հայտարարել էին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, ինչպես նաեւ Պուտինի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը: