ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չհայտարարված այցով ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Այդ մասին հաղորդել են Լիբիայի աջակցության ՄԱԿ-ի Առաքելության նախագահությունում(ԼԱՄԱԿԱ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեռ անհայտ է, թե քաղաքական ու զինված հակամարտության կողմերից որ մեկն է պատրաստ հանդիպել Բան Կի Մունի հետ: Տրիպոլիում իշխում են արմատական իսլամիստների նկատմամբ չեզոք նախկին եւ իր լեգիտիմությունը սպառած կառավարության(Համընդհանուր ազգային կոնգրես) պատգամավորներ , ինչպես նաեւ ՄԱԿ հովանու ներքո խաղաղ բանակցությունները բոյկոտող խորհրդարանականները Ներկայացուցիչների պալատից: Միեւնույն ժամանակ, համաշխարհային հանրության կողմից ճանաչված պալատն էլ ձեւավորել է Աբդալա Աբդուրահման աթ-Թանիի կառավարությունը, որի նստավայրը գտնվում է Թոբրուքում(Տրիպոլիից 1.6 հազար կմ արեւելք):
Ավելի վաղ Թունիսի արտգործնախարար Մոնժի Համդիի հետ հանդիպման ժամանակ Բան Կի Մունն ընդգծել էր «քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը լիբիական ճգնաժամի կարգավորման համար, որպեսզի երկրում վերականգնվի կայունությունն ու դադարի բռնությունը»: Ինչպես սպասվում է, լիբիական ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին նա կմեկնի Կահիրե, որտեղ հոկտեմբերի 12-ին Գազայի հատվածի դոնոր երկրների կոնֆերանս տեղի կունենա:



























