Հայաստանի եւ Սերբիայի միջեւ բարեկամությունը միշտ եղել է ու կլին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Հայաստանի երկօրյա այցի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում:
Ինչպես ընդգծել է սերբական պետության ղեկավարը, երկու ժողովուրդների ճակատագրերի միջեւ «խորը կապեր գոյություն ունեն», վերապրել են ողբերգություններով լի պատմություն:«Մեծ պետությունները գրավել են մեր տարածքները, փորձել են ոչնչացնել մեր մշակույթները»,- արձանագրել է Սերբիայինախագահը:
Նրա խոսքով՝ հայերին ու սերբերին հարկավոր է առեւտրական հարաբերություններ զարացնել, եւ Սերբիան իր հերէին պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ չնայած երկրում առկա ճգնաժամին:
Ինչպես ընդգծել է Տոմիսլավ նիկոլիչը, Սերբիան ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն մտադիր չէ մոռանալ բարեկամներին: «Մենք մեր քաղաքացիների համար լավագույն կյանքն ենք ցանկանում: Սերբիայում հիմա ճգնաժամ է, թեեւ դրա համար նա պատասխանատու չէ: Որոշ սխալներ են թույլ տրվել, որոնց հեետեւանքով մոռացվել են հին բարեկամները, տարվել են շահերի հետապնդմամբ»,- նշել է Նիկոլիչը:
Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ենթատեքստում Սերբիայի նախագահը նշել է Բելգրադ-Երեւան ուղիղ չվերթի բացման հնարավորությունը: Նա նաեւ ընդգծել է, որ Սերբիան երախտապարտ է Հայաստանին Կոսովոն չճանաչելու համար եւ Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղարարների մասնակցության համար: «Հայ խաղաղարարները գործել են բացառապես ելնելով մարդասիրության սկզբունքներից եւ ձգտել են պահպանել մշակութային ժառանգությունը»,- նշել է նախագահը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Սերբիա ֆուտբոլային հանդիպմանը, որի ընթացքին հետեւել են նախագահները, ապա Սերբիայի նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպման նման ելքի համար(1-1): «Հակառակ դեպքում ինչ-որ մեկը պարտություն կկրեր: Միջազգային հարաբերություններում պարտվողներ չպետք է լինեն»,- նշել է Տոմիսլավ Նիկոլիչը՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունների օրակարգում տարաձայնություններ չկան:



























