2008թ.-ի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը շատ դանդաղ է ընթանում, դրա անկման վտանգ է առաջացել: Այդ մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ հոկտեմբերի 11-ին հրապարակած կոմյունիկեն:
Պարբերականը նշում է, որ փաստաթղթում նշվում է, որ թեեւ տնտեսության վերականգնումը շարունակվում է, այն «անահավասարաչափ է տեղի ունենում եւ ավելի դանդաղ, քան սպասվում էր», ընդ որում «բարձրացել է իրավիճակի վատթարացման ռսիկը»:
«Զարգացած տնտեսությամբ որոշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում, տնտեսական ակտիվություն է նկատվում: Ճապոնիայում աճը նկատելի չէ, եվրոյի գոտում այն անվստահ է ընթանում»,- նշվում է զեկույցում: Ընդ որում իրավիճակի վատթարացման գործոններից մեկը սրված աշխարհաքաղաքական լարվածությունն է:
ԱՄՀ-ն իր զեկույցում կոչ է արել թույլ չտալ պետական պարտքերի անվերահսկելի աճը, պահպանել ֆինանսական կայունությունն ու հավասարակշռել համաշխարհային պահանջարկը:




























