Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 7-րդ մուտքի 5-րդ հարկում գազատար խողովակից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 84 բնակարան մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը եւ դադարեցրել արտահոսքը: