Ռուսաստանն ակտիվորեն կմասնակցի Գազայի հատվածի վերականգնմանը: Ըստ Gazeta.ru-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Համաշխարհային հանրության խնդիրն է, եւ Ռուսաստանը դրանում ակտիվ մասնակցություն կունենա, պաղեստինցիներին օգնել՝ առավելագույնս արագ եւ արդյունավետ վերականգնել Գազայի հատվածը»,- Կահիրեում հայտարարել է Բոգդանովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Եգիպտոսում հոկտեմբերի 12-ին Գազայի հատվածի վերականգնման հարցով համաժողով է մեկնարկել, որը տուժել է Իսրայելի հետ զինված հակամարտության ընթացքում:

Ավելի վաղ Եգիպտոս էր ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: