Բոսնիա եւ Հերցեգովինայում հոկտեմբերի 12-ին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են անցկացվում: Այս մասին գրում է ՌՈՍԲԱԼՏ-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին:

Գործակալության տվյալներով, 3.3 մլն քաղաքացիները ոչ միայն դաշնային խորհրդարանի 42 պատգամավորի, այլեւ Սերբական եւ մահմեդական-խորվաթական հանրապետության դաշնության տեղական խորհրդարանների անդամների են ընտրում:

Սարաեւոն փորձում է բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու մասին, սակայն առայժմ հաջողությունների չի հասել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում, որոնք անհրաժեշտ են այդ կազմակերպությանը միանալու համար: Բոսնիայում տնտեսությունը քայքայված է, գործազրկության մակարդակը կազմում է 44%:

Սպասվում է, որ կրկին նախագահության անդամ կդառնա Բաքիր Իզետբեգովիչը, իսկ նրա Դեմոկրատական շարժման կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կանտոններում գործադիր մարմիններ կձեւավորվեն: