Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1941թ. ծնված Կ. Ս.-ի դին:




























