Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային արգելել է դուրս գալ երկրից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով լրագրողուհու Facebook-ի էջի գրառումը:

Իսմայիլովան կալանավորվել է սահմանին, երբ Բաքվից մեկնում էր Չեխիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի: Լրագրողը համագործակցում է Ազատ Եվրոպա ռադիոյի ադրբեջանական ծառայության հետ:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին կարճ ժամանակով ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում, Ստրասբուրգից վերադառնալիս, որտեղ անցկացվում էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: