Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին` ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածի 12-րդ կմ-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Ն.Հ.-ի (ծնվ. 1960թ.) վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 21LO674 պետհամարանիշի ավտոմեքենայի , «ՎԱԶ-2107» մակնիշի 34LT281 պ/հ եւ Դ.Մ.-ի (ծնվ. 1946թ.) վարած «Իսուզու» մակնիշի 33DD533 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աշտարակի ԲԿ, որտեղից «Արմենիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:
NEWS.am-ի ընթերցողներից մեկը հայտնեց, որ վթարի հետեւանքով ճանապարհի տվյալ հատվածում բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել եւ վարորդները մեկուկես ժամից ավելի մնացել են ճանապարհին:




























