Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Վալերի Գելետեյին: Այս մասին գրում է «Forbes Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով նախագահի կայքը:

Պորոշենկոն ընդգծել է, որ ռազմական գերատեսչության ղեկավարությանը փոխելու ժամանակն է: Նա նշել է նաեւ, որ մտադիր է արդեն վաղը խորհրդարան ներկայացնել Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի նշանակման առաջարկությունը:

«Վստահ եմ, որ նոր նախարարի թեկնածության քվեարկությունը չենք ձգձգի: Հույս ունեմ, որ այն կանցկացվի երեքշաբթի»,- նշել է նախագահը:

Պետության ղեկավարի համոզմամբ, Պաշտպանության նախարարի եւ մի շարք այլ կադրային փոփոխությունների մասին որոշումները լրջորեն կզորացնեն ուժային կառույցները եւ կամրապնդեն Ուկրաինայի պաշտպանունակությունը: