Չճանաչված Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ԿԸՀ-ն հրաժարվել է Ժողովրդական խորհրդի ընտրությունների համար գրանցել Պավել Գուբարեւի «Նովոռոսիա» կուսակցությունն ու «Միացյալ Ռուսաստան» բլոկը: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով ԿԸՀ նախագահ Ռոման Լյագինին:
«ԿԸՀ-ն հրաժարվել է ընտրություններում գրանցել Նովոռոսիա կուսակցությունը, քանի որ նրանք ասուլիս չեն անցկացրել: Նրանք, իբր, անցկացրել են ասուլիս, բայց ԿԸՀ-ին չեն տեղեկացրել այդ մասին»,- տեղեկացրել է Լյագինը:
Նրա խոսքով, նման հիմնավորմամբ մերժվել է նաեւ մի շարք այլ կազմակերպությունների, մասնավորապես՝ «Օպլոտ» շարժման, ինչպես նաեւ «Միացյալ Ռուսաստան» բլոկի գրանցումը:
«Սխալներն ուղղել այլեւս չի կարելի, քանի որ 10-ին մենք ավարտել ենք հայտերի ընդունումը: Եթե լրացուցիչ մեկ շաբաթ լիներ, նրանք կհասցնեին ուղղել փաստաթղթերում առկա սխալներն ու ասուլիս կանցկացնեին»,- Լյագինի խոսքերն է մեջբերում աղբյուրը:




























