Բաշկիրիայում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է հասարակական տրանսպորտի կանգառի մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետական պետավտոտեսչության աղբյուրին:

Պատահարի արդյունքում երկու մարդ մահացել է, երեքը տեղափոխվել են հիվանդանոց: «Վթարը տեղի է ունեցել ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում: Նախնական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը Lada Kalina մեքենայով ընթացել է Նուգուշիից: Դեռեւս չպարզված պատճառներով, ավտոմեքենան դուրս է թռել մայրուղուց եւ մեծ արագությամբ մխրճվել երկաթբետոնե կանգառասրահի մեջ: Այդ պահին կանգառում մարդ չի եղել»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Պատահարի զոհ են դարձել վարորդը եւ 25-ամյա ուղեւորուհին: Նրանց ինքնությունը պարզվում է: