Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացել, որ Զովունի - Քանաքեռավան ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել կոյուղաջրերի խողովակի վթար, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել Չարենցավան-Երեւան կոյուղագծի կոլեկտորի վթար, ինչի հետեւանքով կոյուղաջրերը հոսում են ավտոճանապարհի երկայնքով՝ լցվելով հարակից բնակելի հատվածներ:




























