ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) գագաթաժողովի հանդիպման նախապատրաստական հարցեր, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-17-ին Միլանում: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին գերմանական մամուլում, մասնավորապես` Spiegel թերթի կայքում, տեղեկություն էր հայտնվել, որ Գերմանիան հրաժարվել է Ռուսաստանի հետ միջկառավարական խորհրդակցություններից:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան հայտարարել էր, որ Spiegel-ը «չի կարող հնչեցնել Գերմանիայի դիրքորոշումը»:




























