Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 12-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Արենի-Արփի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, «Նիվա» մակնիշի 34 LT 003 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Երեւան Մեղրի հատվածի 104-րդ կմ-ում 36-ամյա Կ.Ա.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 34 LT 003 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդ Կ.Ա.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:




























