2014թ. սեպտեմբերին Չինաստանի արտահանման ծավալն աճել է ավելի քան 15%-ով եւ հասել 213,7 մլրդ դոլարի, գրում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ՉԺՀ-ի գլխավոր հարկային տեսչության հաշվետվությունը:
Աղբյուրը նշում է, որ սա վերջին 19 ամիսներին արտահանման ամենաբարձր ցուցանիշն է:
Սեպտեմբերին Չինաստանի նեկրումն աճել է 7% -ով` մինչեւ 182,7 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ ՉԺՀ արտաքին առեւտրի շրջանառությունը անցյալ ամիս կազմել է 396,4 մլրդ դոլար, որը 11,3% -ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:
Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ԱՄՀ-ն ՉԺՀ-ի տնտեսությունը դրել է աշխարհում առաջին տեղը: Չինաստանի տնտեսությունն առաջ է անցել ԱՄՆ-ից:




























