Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ներքեւ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան-Եսայան փողոցների խաչմերուկի մոտակայքում 55-ամյա Ա.Խ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 23 ՏՏ 909 համարանիշի ավտոմեքենան դուրս եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենան: