Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը կարատեի սեւ գոտի ունի, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Քադիրովին, որն այդ մասին գրել է իր Instagram-ում:

«Ըստ «Կիոկուշինկայ» կարատեի միջազգային կազմակերպության նախագահ, հայտնի Շոկեյ Մացուիի որոշման` ինձ Հինգերորդ դան սեւ գոտի են հանձնել: Ինձ համար մեծ պատիվ է նման բարձր տիտղոսի արժանանալը, առավել եւս, երբ փաստաթուղթը ստորագրվել է Ութերորդ դանի տիտղոսակրի կողմից», - գրել է Քադիրովը:

Ըստ աղբյուրի` գոտին նրան է հանձնել մարզիչ Ալեքսանդր Ալիմովը, որը գլխավորում է  մարտարվեստի ռուսական ուղղությունը:

«Կիոկուշինկայը» կարատեի ամենադաժան տարատեսակներից է: Այս մարտարվեստի ամենաբարձր աստիճանը տասներորդ դանն է: Նա, ով հասնում է այդ մակարդակին, կարմիր գոտի է ստանում: