Դոնեցկի նախկին նահանգապետ Պավել Գուբարեւը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով նրա կողմից ղեակավարվող «Նովոռոսիա» շարժումը:

Ըստ աղբյուրի, Գուբարեւը հիվանդանոց է տեղափոխվել նրա մեքենայի վրա արձակված կրակոցներից հետո: «Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել ԴԺՀ-ի տիրապետության տակ գտնվողն տարածքում: «Նովոռոսիա» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար եղել է մեքենայի մեջ, երբ անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի վրա: Կրակոցների հետեւանքով մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասին եւ բախվել սյանը»,-ասել են «Նովոռոսիայի» շտաբում:

Պավել Գուբարեւը ծանր վիճակում տեղափոխվել է Ռոստովի հիվանդանոցներից մեկը: Նա գտնվում է անգիտակից վիճակում: