Վրաստանն ու Ռուսաստանը կքննարկեն Վրաստանի արեւելքը Դաղստանի հետ կապող ճանապարհի շինարարության հարցը: Այդ մասին գրում է «Վրաստանի նորությունները»՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարար Մայա Փանձիկիձեին:
«Ճանապարհի շինարարության ծրագրերի մասին տեղեկությունները մեզ հասել են միայն լրատվամիջոցներից, եւ Ռուսաստանը նման առաջարկությամբ դեռեւս մեզ չի դիմել: Սակայն չեմ բացառում, որ այդ թեման կարծարծվի Աբաշիձե-Կարասին հանդիպման ժամանակ», - գործակալությունը մեջբերում է Փանջիկիձեի խոսքերը:
«Սա ԵՄ-ին Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկու կողմերի առաջին հանդիպումը կլինի: Առեւտրային եւ տնտեսական կապերի ոլորտում Ռուսաստանի հետ դեռեւս ոչ մի խնդիր չի ծագել», - նշել է նախարարը:
Ինչպես նշում է աղբյուրը, Ավար-Կախեթիի ճանապարհը, որը Կովկոսյան լեռնաշղթայի լեռնանցքով Վրաստանը կմիացնի Դաղստանի հետ, վերջինիս համար կենսականորեն կարեւոր նշանակություն ունի: Ճանապարհի երկարությունը կձգվի մոտ 80 կմ, անհրաժեշտ է կառուցել նաեւ 5 թունել եւ 25 կամուրջ: Ընդ որում, Կասպյան ավազանի եւ Սեւ ծովի միջեւ ընկած ողջ տարածքը կզբաղեցնի 470 կմ:
Ռուսաստանի եւ Վրաստանի ներակայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում՝ ենթադրաբար, հոկտեմբերի 15-16-ին:




























