Հայաստանում հոկտեմբերի 15- 22-ը կանցկացվեն VII Ռուսական խոսքի օրերը:
NEWS.am-ին Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտնեց, որ Մ.Յու. Լերմոնտովի ծննդյան 200 եւ Ա. Ախմատովայի ծննդյան 125-ամյակն է լրանում:
«Ռուսաց լեզու» Դաշնային նպատակային ծրագրի շրջանակում «Ռուսհամագործակցության» նախաձեռնությամբ Հայաստանի բուհերում անցկացվելու են գիտագործնական եւ մեթոդաբանական սեմինարներ, դասախոսություններ, ինչպես նաեւ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների դասախոսների, ուսանողների Միջազգային գիտագործնական գիտաժողով: Երեւանի, Էջմիածնի եւ Ալավերդու դպրոցներում ռուսաց լեզվի եւ գրականության բաց դասեր կանցկացվեն:
Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ռուս հայտնի գիտնականներ:




























