Հունաստանը ծրագրում է դուրս գալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկավորման ծրագրից: Այդ մասի գրում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության պետպաշտոնյային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՀ-ն նույնիսկ վարկերի տրամադրումը ընդհատելուց հետո կշարունակի ծրագրի մոնիթորինգը, որը պետք է ավարտվի 2016թ.-ին:
Հունաստանը խիստ տնտեսման պահանջների պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամի մասին բավականին բացասական վերաբերմունք ունի, եւ երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը հույս ունի, որ ԱՄՀ-ի հետ կապերի թուլացումը կօգնի վերջինիս վերականգնել իր քաղաքական դիրքերը:




























