Չինաստանը «Գազպրոմին» առաջարկում է միջոցներ ներդնել ՉԺՀ-ի տարածքում խողովակաշարային ենթակառուցվածքի շինարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ-ի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկուն:

«Ւնչ վերաբերում է «Գազպրոմին», կցանկայի հիշեցնել, որ ժամանակին վերջինս ՉԺՀ-ի տարածքում խողովակաշարային ենթակառուցվածքի շինարարության գծով առաջարկել է իր ծառայությունները: Այն ժամանակ նախագիծը չկայացավ: Միեւնույն ժամանակ, արեւելյան երթուղով միջկառավարական համաձայնության ստորագրման շրջանակներում Չինաստանը առաջարկում է վերանայել հանրապետության տարածքում խողովակաշարային ենթակառուցվածքում Գազպրոմի ներդրման հնարավորությունը», - աղբյուրը մեջբերում Յանովսկուն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հոկտեմբերի 13-ին հավանաբար կստորագրեն արեւելյան երթուղով ռուսական գազի մատակարարման միջկառավարական համաձայնագիրը: Տարեկան 38 մլրրդ խմ գազի մատակարարման համապատասխան գործարքը «Գազպրոմն» ու չինական CNPC-ն ստորագրել են ընթացիկ տարվա մայիսին: