Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել «Ռոսգեոլոգիա» ընկերության հիման վրա եւս մեկ պետական կորպորացիա ստեղծելու գաղափարին, գրում է «Փրայմը»:

Աղբյուրի տվյալներով՝ պետական կորպորացիայի ստեղծման մասին որոշումը է ռուսական նավթային գործարանների նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների պատասխանն է:

Պետության ղեկավարին «Ռոսգեոլոգիան» պետական կորպորացիայի կերպափոխելու առաջարկությամբ նամակը ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինն ուղարկվել է սեպտեմբերի 18-ին: «Կտրուկ սրացած միջազգային իրադրության պայմաններում երկրաբանական եւ սպասարկող աշխատանքների անհրաժեշտ մակարդակ ապահովող ազգային ընկերության ձեւավորումը երկարաժամկետ առումով Ռուսաստանի հանքահումքային բազայի կայուն վերարտադրության համար ելակետային ոլորտային խնդիր է», - գործակալությունը մեջբերում է  Խլոպոնինի նամակը: