Ազգային ժողովի՝ «Հայ ազգային կոնգրես խորհրդարանական» խմբակցության սենյակում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, սկսվել է խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչների հերթական հանդիպումը:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն խորհրարանական եռյակի հետագա գործողությունները, մասնավորապես՝ հաջորդ հանրհավաքի օրն ու ձեւաչափը:




























