Ուկրաինայի խորհրդարանը երեկ՝ հոկտեմբերի 12-ին գրանցել է ԱՊՀ-ի ստեղծման մասին Համաձայնության գործողության դադարեցման մասին օրինագիծը, գրում է «Ուկրաինսկայա Պրավդան»՝ վկայակոչելով Գերագույն ռադայի կայքը:
Փաստաթղթի տեքստը դեռեւս չի հրապարակվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՊՀ-ին Ուկրաինայի մասնակցության հարցը վերջին ամիսներին լայնորեն քննարկվում է երկրում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկան չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում: Երկիրն այնտեղ ներկայացրել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:




























