Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 51,258 ռուբլու նշագիծը, գրում է RBK-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոպական արժույթի նախկին ռեկորդը գրանցվել է մարտի 3-ին՝ 51.2 ռուբլի մակարդակում:
Ինչպես հիշեցնում է աղբյուրը Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հոկտեմբերի 13-ին հաղորդել է, որ ռուբլու փոխարժեքը պահելու արժութային ինտերվենցիաների ընթացքում Կենտրոնական բանկը 2014թ հոկտեմբերից մոտ 6 մլրդ դոլար է ծախսել: Անցած շաբաթվա վերջին Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազյովը ռուբլու փոխարժեքը «խելամիտ մակարդակում» ֆիքսելու առաջարկությամբ էր հանդես եկել: Նրա կարծիքով, միայն այդ միջոցառումը թույլ կտա հաղթահարել ինֆլացիան: Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն, իր հերթին, չի համաձայնել Գլազյովի առաջարկության հետ՝ հայտարարելով, որ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը կհանգեցնի արժույթի սեւ շուկայի առաջացմանը, իսկ դրանից կօգտվեն միայն սպեկուլյանտները:




























