Ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին, այօսր՝ հոկտեմբերի 13-ին, ՀԱԿ խմբակցությունում եռյակի նիստից հետո լրագրողներների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ հանրահավաքի հիմնական բովանդակությունը հետագա քայլերի միասնական ծրագրի ձեւավորումնէ  լինելու: Այսօրվա հանդիպման ժամանակ, ըստ Զուրաբյանի, տրվել է նախորդ հանրահավաքի գնահատականը:

«1988թ.–ից հետո այս մեկն ամենամարդաշատ հանրահավաքների հետ է համեմատվում: Քաղաքական լանդշաֆտի ցնցում եղավ, որը լրջագույն արդյունքներ է տալու: Անցկացված հանրահավաքը մեծ հույս է արթնացրել ժողովրդի մեջ, ու բոլորը ապրում ու խոսում են սկսված գործընթացի մասին: Մենք ժամանակ չունենք սպասելու, ժողովուրդը համբերություն չունի եւ չպետք է որեւէ կերպ ձգձգել»,-ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ եռյակի առաջին համատեղ հանրահավաքը Երեւանում տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում: