Կուբանում (Կրասնոդարի երկրամաս) հոկտեմբերի 13-ին մոտ 50 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, փոխանցում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչությանը:

Բազմաթիվ բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, 8-ը վերավորվել են: Վիրավորներից 5-ը Վիսելկովի շրջանի հիվանդանոցի վնասվածքաբանության, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում են:

Զանգվածային ավտովթարի գլխավոր պատճառը մառախուղի պայմաններում հեռավորության եւ արագության ռեժիմի խախտումն է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ զանգվածային վթարից երկու կմ հեռավորության վրա 5 ավտոմեքենաների՝ երկու բեռնատարների եւ երեք թեթեւ մեքենաների մասնակցությամբ եւս մեկ ավտովթար է տեղի ունեցել: