Երբ եռյակը խոսում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին, մարդիկ մեղադրում էին, որ նշաձողն իջեցրել եւ ծախվել ենք: Այս մասին հոկտեմբերի 13-ին եռյակի ուժերի հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանրահավաքի ժամանակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չհնչեց:

«Երբ մենք չենք խոսում  նրա հրաժարականի մասին, պարզվում է, որ խնայում ենք Հովիկ Արահամյանին: Չէ որ մենք մեկ ելույթում պետք է անպայման անդրադառնանք մեր օրակարգի բոլոր հարցերին», - նշել է Լեւոն Զուրաբյանը: