37-ամյա Արման Բ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հոկտեմբերի 8-ին, ժամը 03.30-ին, հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երեւանի Խանջյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձանցից մեկը 23-ամյա Դավիթ Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: