Չինաստանն ու Ռուսաստանը կրկնակի հարկումը եւ հարկերի խուսափումը կանխելու համաձայնագիր են ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը ստորագրվել է ռուս-չինական միջկառավարական բանակցությունների շրջանակում: Ռուսական կողմից փաստաթղթի տակ ստորագրել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Գործակալությունը նշում է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ստորագրել են նաեւ արեւլյան երթուղով բնական գազի առքուվաճառքի վերաբերյալ պայմանագրի տեխնիկական մասը, որը մայիսի 21-ին Շանհայում կնքվել էր «Գազպրոմի» եւ Չինաստանի ազգային նավթագազային ձեռնարկության միջեւ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը հոկտեմբերի 13-ին համաձայնագիր են ստորագրել արեւելյան երթուղով ռուսական բնական գազի մատակարարումների վերաբերյալ: