Ռուսաստանն ու Չինաստանը կրկնակի հարկումից խուսափելու եւ հարկերից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ըստ աղբյուրի, փաստաթուղթը ստորագրվել է ռուս-չինական միջկառավարական բանակցությունների արդյունքում: Ռուսական կողմից ստորագրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Չինաստանն ու Ռուսաստանը, ըստ գործակալության,նաեւ բնական գազի առքուվաճառքի պայմանագրի տեխնիկական հավելվածն են ստորագրել, որը կնքվել է ռուսական «Գազպրոմի» եւ Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի միջեւ, մայիսի 21-ին, Շանհայում:
Հիշեցնենք, որ Չինաստանը հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած էներգետիկայի ոլորտում ներդրումների մասին ռուս-չինական ֆորումի ժամանակ «Գազպրոմ»-ին առաջարկել է միջոցներ ներդնել ՉԺՀ տարածքում ենթակառուցվածքների խողովակաշարի կառուցման նախագծում:




























