Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը հստակորեն նախանշում էր խորհրդարանական ուժերի եռյակի պահանջները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀԱԿ պատգմավաորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ պահանջներից առաջինի էությունը կայանում է հետեւյալում. «Սերժ Սարգսյանի իշխանությունը սպառել է իրեն»: Եվ ըստ երկրորդ կետի, ընդգծեց պատգամավորը, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանություն ձեւավորել, որը կարող է լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները: «Եթե այդ երկու կետերից ելնելով՝ իշխանությունները առաջարկություններ ունեն, մենք կարող են լսել դրանք: Սակայն դրանք նաեւ ենթադրում են, որ իշխանությունների առաջարկությունները չեն կարող կապված լինել նրանց գոյության վերարտադրման կամ շարունակման հետ: Այդ առաջարկությունները կարող են վերաբերել նրան, թե ինչպե՞ս կարելի է առանց ցնցումների կազմակերպել անցումային գործընթացը: Դա կիրառվում է ամբողջ աշխարհում», - նշեց Լեւոն Զուրաբյանը:




























