Նոբելյան տնտեսագիտական մրցանակը 2014թ. շնորհվել է Ժան Տիրոլին, գրում է «Փրայմը»՝ վկայակոչելով Թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան տնտեսագիտական կոմիտեի տվյալները:

Տնտեսագետին մրցանակը շնորհվել է կարտելների եւ մենաշնորհների գերակայություն ունեցող շուկաների վերլուծության եւ դրանց կարգավորման համար:

Գործակալությունը նշում է, որ Շվեդիայի Պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակը իրավաբանորեն Նոբելյան չի համարվում. այն հիմնվել է 42 տարի առաջ` այդ ֆինանսական հաստատության 300-ամյակի կապակցությամբ: Առաջին անգամ այն հանձնել են 1969թ.` հոլանդացի Յան Տինբերգենին եւ նորվեգացի Ռագնար Ֆրիշին տնտեսական գործընթացների վերլուծության մաթեմատիկական մեթոդներ մշակելու համար: 1975թ. մրցանակակիր էր դարձել խորհրդային մաթեմատիկոս եւ տնտեսագետ Լեոնիդ Կանտորովիչը

Ժան Տիրոլը ուսումնասիրում է շուկաները, խաղերի, մատակարարումների եւ կարգավորման խթանումների  տեսությունները: Տնտեսագետը հրապարակել է աելի քան 100 գիտական հոդվածներ տնտեսության վերաբերյալ եւ վեց գիրք: Մի քանի տարվա ընթացքում նրան անվանել են Նոբելյան մրցանակի պոտենցիալ թեկնածու: