Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի առվից հայտնաբերված 69-ամյա Վ. Հայրապետյանը ապրում էր միայնակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վերջինիս կինը հիվանդ է եւ գտնվում է հիվանդանոցում: Երեխաներից մեկն էլ մահացել է, մյուսը Ռուսաստանում է: Գյուղապետն ասաց, որ նրանց տան դեմով առու է հոսում, իսկ նրա ընկնելու վայրում օղու շիշ է հայտնաբերվել: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա խմիչքի նկատմամբ սեր ուներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրաձոր գյուղում առվի միջից է հայտնաբերվել դին: Նրա ինքնությունն արդեն հայտնի է՝ 69-ամյա Վ. Հայրապետյանն է: Մահվան պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չկան:




























