ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխում ինչ-որ բան է կատարվում, որի պատճառով նա ինքը թոշակի անցնելու կարիք ունի: Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարություններին, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները հոկտեմբերի 10-ի հանրահավաքում քաղաքական թոշակառուի հերթական ելույթ էր:
«Ես չգիտեմ՝ ով է թոշակառու, ով` ոչ, սակայն եթե միակ բանը, որ մարդն ասում է ՀԱԿ-ի մասին այսքան տարիների ընթացքում այն է, որ ՀԱԿ-ը պետք է թոշակի անցնի, ապա, կարծում եմ, որ նրա գլխում ինչ-որ բան է կատարվում, որի պատճառով պետք է թոշակի գնա», - նշել է ընդդիմադիրը:




























