Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառռությունը 2015թ. կհասնի 100 մլր դոլարի, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նման համոզմունք հայտնած ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:
«Այս տարի ապրանքաշրջանությունը մոտ 5%-ով աճել է, եւ դա առավել նշանակալի արդյունքների հասնելու համար լավ նախահիմք է: 2015թ.-ին մենք ծրագրել էինք դուրս գալ 100 մլրդ դոլարի մակարդակ: Ես կարծում եմ, որ մենք կհասնենք այդ մակարդակին»:
Արդեն 2020թ.-ին երկրները ապրանքաշրջանառությունը ծրագրում են մինչեւ 200 մլրդ դոլար հասցնել: «Ես կարծում եմ, որ այս մակարդակը նույնպես կատարելապես իրագործելի է», աղբյուրը մեջբերում է Մեդվեդեւին:




























