Ռուսաստանն ու Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանում ծրագրում են հավաքական անվտանգության համակարգ ստեղծել: Համապատասխան նախաձեռնությունը հնչել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Բաքու այցի արդյունքներով:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Շոյգուն նշել է, որ աշխատանքի կարեւորագույն ուղղություններից մեկը Կասպից ծովում միջպետական փոխգործակցության ամրապնդումն է:

«Այդ նպատակով մենք քննարկել ենք Կասպյան ավազանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները, օդանավերի թռիչքների վթարայնության պրոֆիլակտիկայի եւ ռազմական նավագնացության թափանցիկության  ոլորտում փոխգործակցության կազմակերպման, մարտական եւ օպերատիվ վերապատրաստման համատեղ միջոցառումները», - նշել է նախարար Շոյգուն:

Հանդիպումների ընթացքում նավագնացության նավիգացիոն-հիդրոգրաֆիկական ապահովման եւ  վերջրյա միջավայրում տեղեկատվության փոխանակության ոլորտներում համագործակցության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: