Ոչ իշխանական ուժերը ոչ թե ուզում են թեժ աշուն, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա, նրանք ընդամենը պահում են դաշտը, որ նոր քաղաքական ուժ չծնվի մինչեւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական միավորման անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ սահմանդրորեն հնարավոր չէ իշխանություն փոխել, հետեւաբար՝ պետք է գնալ հեղափոխության ճանապարհով:
Խոսելով եռյակի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ անդամ՝ Արայիկ Հարությունյանն հայտարարեց, որ նա հայտարարում է, որ որեւէ առաջարկ, նույնիսկ վերջնագիր չի ներկայացվելու, ապա պարզվում է, որ սպասում են իշխանության կողմից երկխոսության առաջարկին:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եռյակը սակարկում է Սերժ Սարգսյանի հետ իշխանություն փոխանցելու շուրջ: Նրա խոսքով՝ եթե եռյակ պահանջեր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իրենք կմիանային, բայց դա չեղավ:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ ինքը ջղաձգվող մարդկանից մեկն է եւ շարունակելու է ջղաձգվել: Նա շեշտեց, որ քանի որ դեռ Հայաստանի համար կա ԼՂՀ խնդիր, ոչ Մաքսային միությունը, ոչ ԵՄ-ն մեզ համար ընդունելի չէ:
Նշենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին հայտարարել էր, թե ԵՏՄ անդամակցությունը անշրջելի իրողություն է եւ ՄՄի դեմ խոսողներին անվանել ջղաձգվողներ, միտք պղտորողներ:




























